Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post»
Լրագրող, նովելիստ, «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից:
Նրա հոդվածի առանցքում են հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերն ու երեք անգամ հրադադարի համաձայնության խախտումը: Իգնատիուսը նկատել է, որ ընդհանրապես հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում են ձեռք բերել առավելություն, պաշտպանվողները՝ չեն ուզում զենքի սպառնալիքով զիջումների գնալ: «Պատերազմողները չեն դադարում կռվել, քանի դեռ շարունակելու գինն ավելի բարձր չէ»,- գրել է սյունակագիրն ու հռետորական հարցադրումներով մատնանշել ԱՄՆ հնարավոր քայլերը, որոնք կարող են բարձրացնել պատերազմելու գինը:
«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի երկրատև մարտերի գինը: Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դադարեցո՞ւմ: Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ցուցաբերո՞ւմ: Խաղաղության համաձայնությունը մերժելու համար Ադրբեջանին ու իր գործընկեր Թուրքիային ԱՄՆ-ի կողմից դատապարտող հայտարարությո՞ւն»,-գրել է նա:
Դեյվիդ Իգնատիուսը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի համար կայուն երկարաժամկետ արդյունքը կարող է լինել ինքնավար կարգավիճակի ստացումը: «Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են»,-գրել է նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ