«Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել
Փարիզում ամեն շաբաթ լույս տեսնող «Charlie Hebdo» երգիծական հանդեսը հերթական համարի գլխավոր էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Թվիթերում:
Էրդողանին պատկերող ծաղրանկարը, թերևս, նպատակ ունի ցուցադրել իսլամի և դրա բարոյական արժեքների նկատմամբ Թուրքիայի նախագահի ունեցած «իրական վերաբերմունքը». հրապարակված ծաղրանկարին կից խմբագրակազմը կատարել է հետևյալ գրառումը. «Անձնական կյանքում Էդրողանը լավ էլ ցանցառի մեկն է»:
Ծաղրանկարի հրապարակումը համընկնում է վերջին օրերին Անկարայի և Փարիզի միջև հարաբերությունների սրացման հետ, որն ուղեկցվում է Էրդողանի և Մակրոնի միջև վիրավորական փոխադարձ սուր մեկնաբանություններով: Էրդողանի հնչեցրած կոշտ հայտարարություններից հետո Ֆրանսիան որոշեց ետ կանչել Անկարայում իր դեսպանին՝ պահանջելով ԵՄ-ից պատժամիջոցներ սահմանել Թուրիայի նկատմամբ, ինչը ԵՄ անդամ որոշ երկրների անհամաձայնության պատճառով մերժվել է:
Անկարայից այս հրապարակմանը կոշտ են արձագանքել՝ այն անվանելով «զզվելի» և համարելով իսլամաֆոբիայի հստակ դրսևորում:



















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ