Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներում քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը և կոչ է արել կատարել հրադադարի պարտավորությունները, երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղար Պոմպեոն առաջնորդներին հորդորել է պահպանել իրենց պարտավորությունները բռնությունները դադարեցնելու վերաբերյալ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծումը, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...