Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Տասնյակ քաղաքացիներ են զոհվել: Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կոնգրեսականը:
Շիֆը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի:
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ մղել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակորեն հայտարարեն, որ նրանք իրենց նպատակներին չեն հասնի: Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա կլինեն հետևանքներ: ԱՄՆ-ը չի կարող անտարբեր լինել այս ամենի հանդեպ:
Ես Հայաստանի կողքին եմ, ես Արցախի կողքին եմ»,- գրել է Ադամ Շիֆը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...