Արցախի հարցը ռազմական լուծում չունի
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյխուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում լուծման ռազմական տարբերակը բացառելու մասին եւ կոչ արել կարգավորել հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական լուծում գոյություն չունի»,-ասվում է ուրբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի էջում տարածված հայտարարության մեջ Ադրբեջանի նախարարի հետ հանդիպման արդյունքում: Օ'Բրայենը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում նա պնդել է անհապաղ դադարեցնել կրակն ու հաջորդիվ վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ հրաժարվել նրանից, որ արտաքին գործող ներկայացուցիչները նպաստեն իրավիճակի հետագա ապակայունացմանը:
Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա եւս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու իրավիճակի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «ԱՄՆ-ը շարունակում է գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել»,-նշել է Օ'Բրայենը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...