Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախաքննությունը դոփում է տեղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կդիմի դատարան՝ երկարացնելու քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով մեղադրյալների կալանավորման ժամկետը: Այս անգամ ԱԱԾ-ն գործով նոր հիմնավորումներ պետք է առաջ քաշի, որպեսզի դրանք դատարանի համար հիմք հանդիսանան մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու համար:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԱԾ-ն տևական ժամանակ է՝ այդ քրեական գործով քննչական գործողություններ չի իրականացնում, և հիմա նախաքննությունը պարզապես դոփում է տեղում:
Թերթը հիշեցրել է, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...