Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար հրադադարը, որը շաբաթ օրը հայտարարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, եւ կոչ է արել անվերապահորեն պահպանել այն: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
«Հանրապետության նախագահը ողջունում է այս երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից համատեղ հայտարարած հումանիտար հրադադարը Ֆրանսիայի միջնորդական ջանքերից հետո, որը նա նախաձեռնել է վերջին օրերին եւ ժամերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելով (բացի Ֆրանսիայից, դրանք Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են)»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակում։ «Այս հրադադարը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ֆրանսիան դրան շատ ուշադիր կհետեւի եւ հավատարիմ կմնա ռազմական գործողությունների շարունակական դադարեցման ապահովմանը, որպեսզի հնարավոր լինի արագորեն սկսել վստահության արժանի բանակցություններ»:
Ավելի վաղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հաղորդել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածությունների մասին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...