«Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն), որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:
«Այսօր հանդիպել եմ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Մենք մեծ հույսեր ունենք, որ Արցախի խաղաղ երկինքն ամուր պաշտպանված կլինի ագրեսիայից, և թուրքական անօդաչուներն այլևս կյանքեր չեն խլի: Ղարաբաղի հողը ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ»,-գրել է Միլոնովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը Միլոնովին «սև ցուցակում» է ընդգրկել Բաքվի հետ չհամաձայնեցված կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...