Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ երկխոսության հարցերը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա նվազեցման եւ սահմանափակման մասին պայմանագրի խնդրի շուրջ, ինչպես նաեւ` հակամարտության թեման Լեռնային Ղարաբաղում, ուրբաթ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌՀՍ պայմանագրի վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման... Համապատասխան տեղեկատվությունը ներկայացրել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` «հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»: Քննարկվել են նաեւ Ռուսաստանի ներքին օրակարգին վերաբերող արդի հարցեր:
Լավրովից բացի խորհրդակցությանը մասնակցել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...