Աշխարհի հրեա ուսանողները կոչ են անում դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (World Union of Jewish Students) հայտարարությամբ Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, քանի դեռ հակամարտությունը Ղարաբաղում շարունակվում է:
Փոխարենը՝ ուսանողներն իրենց կառավարությանն առաջարկում են հանդես գալ որպես միջնորդ:
World Union of Jewish Students (WUJS) միջազգային կազմակերպություն է, որն աջակցում է անկախ հրեա ուսանողական միություններին աշխարհում:
«Ադրբեջանը, Թուրքիայի ռազմական աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա: Ավելին, նախագահ Էրդողանի ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը եւ Ադրբեջանին ռազմական եւ քաղաքական հետագա օժանդակության բազմիցս հնչող խոստումները գոյաբանական սպառնալիք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի բնակչության համար»,- ասված է հայտարարության մեջ:
2018 թվականին WUJS ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը եւ Իսրայելի կառավարությանը կոչ էր արել պաշտոնապես ճանաչել հայերի, Պոնտոսի հույների եւ ասորիների 1915-1923 թթ. ցեղասպանությունները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...