Վոլգոգրադում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել
Վոլգոգրադում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է «Կատիբա Թավհիդ վալ-Ջահադ» միջազգային ահաբեկչական խմբավորման գործունեությունը: Դրա անդամները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկները, քաղաքում ահաբեկչություններ էին ծրագրում:
«Ձերբակալության ընթացքում պարագլուխը և նրա հանցակիցը, ովքեր փորձում էին ահաբեկչության միջոցները դուրս բերել նախկինում Վոլգոգրադում տեղադրված պահոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԱԾ սպաներին և արդյունքում վնասազերծվել են, - հայտնում է ՌԴ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Խուզարկությունների ընթացքում անվտանգության ուժերը առգրավել են հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև կրոնական գրականություն և Վոլգոգրադի քարտեզ, որի վրա նշված են ապագա հարձակումների վայրեր: Ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվում էր Սիրիայից։ Իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական մարմինների շենքերը, ռազմական հանրակացարաններն ու վտանգավոր արդյունաբերությունները:
Մնանատիպ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...