Սաուդյան Արաբիան տնտեսական բոյկոտ է հայտարարել Թուրքիային
Սաուդյան Արաբիայի առեւտրի պալատը հաստատակամորեն խորհուրդ է տվել թագավորության գործարարներին զերծ մնալ թուրքական ընկերությունների հետ համագործակցությունից, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Սաուդցի ձեռնակատերերը չպետք է բիզնես վարեն թուրքական ընկերությունների հետ: Ես պարզ ասում եմ՝ ո՛չ ներդրումներ, ո՛չ ներմուծում, ո՛չ տուրիզմ»,-ասել է պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը՝ կոչ անելով բոյկոտել թուրքական ապրանքները:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զերծ մնալ նաեւ թագավորության տարածքում գործող թուրքական ընկերությունների հետ համագործակցությունից: Նման դիրքորոշումը, նրա խոսքով, պայմանավորված է թագավորության եւ նրա կառավարիչների դեմ ուղղված Անկարայի վիրավորանքներով եւ թշնամական քաղաքականությամբ:
Բոյկոտի կոչն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի սկզին Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրել է Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական քաղաքականության մեջ եւ նույնիսկ կասկածի տակ դրել մոտ ապագայում այդ երկրների գոյությունը:
Արաբական երկրներն Անկարային բազմիցս զգուշացրել են Լիբիայի, Սիրիայի, ինչպես նաեւ Եգիպտոսի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին: Թուրքիայի հասցեին մեղադրանքներ են հնչել Օսմանյան կայսրությունը վերածնելու փորձերի եւ արաբների նկատմամբ հեգեմոնիա հաստատելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...