«Twitter-ի միջոցով դիվանագիտությունը չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը»․ Eurasianet-ի անդրադարձը՝ ԼՂ հարցում ԱՄՆ-ի քաղաքականությանը
Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մղում են վերջին երեք տասնամյակների ընթացքում իրենց ամենաարյունահեղ պատերազմը, Միացյալ Նահանգները, կարծես թե, գրեթե ուշադրություն չի դարձնում ծավալվող իրադարձություններին, գրում է Eurasianet-ը։
«Սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողություններից հետո Վաշինգտոնը բարձր մակարդակով գրեթե որևէ դիվանագիտական միջոց չի ձեռնարկել»,- նշում է հոդվածագիր Ջոշուա Կուչերան՝ ընդգծելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ամենանշանակալի միջամտությունը նախօրեին արված թվիթերյան գրառումն է եղել, որը երկու կողմերին կոչ է անում պահպանել գրեթե գոյություն չունեցող հրադադարը և դադարեցնել քաղաքացիական շրջանների գնդակոծությունը:
«Twitter-ի միջոցով դիվանագիտությունը չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը։ Պոմպեոն առնվազն պետք է հեռախոսազրույց ունենար կողմերի հետ»,- ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին։
Ինչպես նշում է հոդվածագիրը, մինչդեռ մյուս համաշխարհային առաջնորդները, ներառյալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անձամբ են հանդես եկել հակամարտության վերաբերյալ հայտարարություններով, իսկ նրանց ամերիկացի գործընկերը դա չի արել: Պոմպեոյի բացակայության պայմաններում ԱՄՆ-ի դերը վերապահվել է պակաս նշանակալի պաշտոնյաների, ինչպիսիք են՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը և պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգուն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ