Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
ՌԴ Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացմանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշյալ հարցով հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ. «Այդ աշխատանքի գլխավոր նպատակն է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն ու անցում կատարվի բանակցություններին, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա»,-նշել են ՌԴ ՊՆ-ից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...