ՄԱԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ արագ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունները, որոնց մասին երեկ հայտարարվել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից: Նա իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ նրա միջնորդական ջանքերի համար»,- ասել է Դյուժարիկը:
Նա հավելել է, որ Գուտերեշը ողջունում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրին: Ըստ նրա, ինչպես նախկինում, անհրաժեշտ է խրախուսել հակամարտության կողմերին՝ իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...