Դաղստանում ընկած զինամթերքը նույնացվում է ադրբեջանական Ս-300 հրթիռի հետ
Հոկտեմբերի 8-ին Դաղստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից Չիրագ գյուղում զինամթերքի մնացորդ էր հայտնաբերվել, ենթադրվում էր, որ դրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում կիրառված մարտական արկի մնացորդներ են։
Ռազմական թեմաներով զբաղվող թվիթերյան հարթակներից մեկը գրում է, որ դրանք նույնացվում են Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերի ցամաք-օդ տեսակի 48N6E2 հրթիռների հետ։ Ենթադրվում է՝ այն արձակվել է ադրբեջանական Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համալիրից։
Ավելի վաղ Իրանի տարածքում Լեռնային Ղարաբաղի մարտերում կիրառվող մի քանի արկ և անօդաչու թռչող սարք էր ընկել, 6 տարեկան երեխա և քաղաքացիական ենթակառուցվածքներ էին տուժել։ Իրանը կողմերին կոշտ զգուշացում էր տվել, որ այլևս իր տարածքում չհայտնվի մարտերում արձարկված զինամթերք։ Ադրբեջանական կողմը այդ առիթով ներողություն էր խնդրել Իրանից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...