Օպտիմալացման գործընթացը հասել է հոգեբուժարաններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երեւանի երեք` «Ավան», «Նորք» եւ «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ:
Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակ է պնդում:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում, բնականաբար, առաջին տուժողը հիվանդն է լինելու: Թեեւ, նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն: Ի դեպ, հոգեբուժարանների միացման արդյունքում հավանաբար ֆինանսական մուտքերն ու ելքերը կտնօրինվեն «Նուբարաշենի» հոգեբուժարանի ղեկավարության կողմից:
Այսինքն՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, կդառնա «սուպերտնօրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...