Քամալյան. Հայաստանում ՌԴ քաղաքացիների տեղափոխման հետ կապված վիճակը չի զիջում ԵԱՏՄ այլ երկրներում իրավիճակին
Հայաստանում ՌԴ քաղաքացիների տեղափոխման հետ կապված վիճակը չի զիջում ԵԱՏՄ այլ երկրներում իրավիճակին: Քաղաքացիների տեղափոխման հետ կապված առկա սահմանափակումները կապված են միայն համաճարականաբանական պատկերի հետ:
Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը:
«Չեմ կարծում, թե Հայաստանում ՌԴ քաղաքացիների տեղափոխման հետ կապված վիճակը զիջում է ԵԱՏՄ այլ երկրներում իրավիճակին՝ հաշվի առնելով այն, որ նույն «Աէրոֆլոտ»-ը թռչում է դեպի Մինսկ, Նուր Սուլթան եւ Բիշքեկ քիչ հաճախականությամբ, քան դեպի Երեւան»,-նշեց նա:
Իր հերթին, ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն պարզաբանեց, որ վաղը հարցը կքննարկվի միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
Քամալյանը պարզաբանեց, որ այդ առումով ամենադժվարը ընդհանուր չափորոշիչ մշակելն է, եւ այժմ քաղաքացիների փոխադարձ անվտանգ տեղափոխումը կազմակերպելու համար նախատեսված հավելվածի օգտագործմամբ պիլոտային ծրագրի իրականացման հարցով աշխատանքներ են տարվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...