Օ'Բրայան. Ղարաբաղյան բանակցությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության օրինակ են
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջեւ համագործակցության օրինակ են: Այս հայտարարությունը չորեքշաբթի օրը արել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով Լաս Վեգասի Նեւադայի համալսարանի ուսանողների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան հիմնարար տարբերություններ: Բայց նույնիսկ սա հաշվի առնելով՝ կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին»,- ասել է նա: «Կան նման տարածքներ: Օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բորբոքված հակամարտությունը: Այնտեղ մենք մի կողմ ենք՝ համանախագահելով Մինսկի խմբում եւ փորձելով վերականգնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում»,- ընդգծել է նա: Օ'Բրայանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը համագործակցության լայն հնարավորություններ ունեն ահաբեկչության դեմ պայքարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...