Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին
Հերիք չի 5-րդ ալիքով Ֆրանս 24-ի թարգմանած նորմալ, պրոֆեսիոնալ նյութը պատգամավոր Artur Hovhannisyanը համեմատել էր haqqin.az-ի հետ, այսինքն, անտեղի, անհիմն, ըստ իր ու իմ քայլական քմահաճույքի ատելության հոսք ուղղել դեպի լրատվամիջոց, հիմա էլ, երբ արածի համար հարց են տալիս, ասում ա՝ լրագրության էթիկայի կանոններ սովորեք։
Մյուս պատգամավորը` Kristine Poghosyanն ա, որը զոռով, խփելով իջացնում ա լրագրողի միկրոֆոնն ու ասում այս օրերի շուտասելուկը, թե հիմա այդ հարցի ժամանա՞կն ա։ Նա պաշտպանում ա իր գործընկերոջը հարցից խուսափելու, իսկ վերջում էլ խրոխտ բղավում․ «Ո՞վ ա վաբշե ձեզ թողել ներս, որ տենց պահեք»։
Հիշենք, որ Քրիստինե Պողոսյանն այն պատգամավորն է, որը վստահ էր, որ դատավոր Հրայր Թովմասյանը դատական իշխանության ներկայացուցիչ չի, ու այնքան է սիրում Նիկոլ Փաշինյանին, որ եթե բյուջեի ծագրում գրված լիներ միայն մեկ նախադասություն, որ ամեն ինչ լավ է լինելու, նա կողմ կքվեարկեր։ Նա է այդպես ասել։
Միջադեպին մասնակցում ա նաև պատգամավոր Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan-ը, որն ԱԺ ամբիոնից Հայաստանի բարեկամ երկրին կոչել էր «ավտորիտար բնույթի Իրան»։ Հիմա էլ որոշել ա լրագրողի գործունեությունը, հարց տալը կոչել սադրանք։
Այս ամենը համադրելով՝ ակնհայտ պատասխանով հակադարձ հարց ա առաջանում՝ Ո՞վ է այս պատգամավորներին ներս թողել, որ տենց իրենց պահեն։
Լրագրողին ամուր նյարդեր եմ մաղթում՝ շատ լավ իմանալով, թե ինչ ա նշանակում վեճի մեջ ընկնել մարդկանց հետ, որոնք իրենց արարքներին ու ասածներին պատասխան տալու փոխարեն մարդկանց վրա են հարձակվում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ