Կովկասյան ու Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածության ուժգնացման մեջ Թուրքիայի խաղացած դերը վատ ավարտ է ունենալու Անկարայի համար
Կովկասյան ու Միջերկրածովյան տարածաշրջաններում առկա լարվածության ուժգնացման մեջ Թուրքիայի խաղացած դերը վատ ավարտ է ունենալու Անկարայի համար, Arab News-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը:
«Թուրքիան տարածաշրջանային պետությունների և գերտերությունների հետ այն աստիճանի հակասություններ ունի, որ դրանք լավ ավարտ չեն ունենա Թուրքիայի եւ նրա ղեկավարության համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական ներխուժում է իրականացնում Եգիպտոս, Սիրիայի, Իրաք, Լիբիա: Էրդողանը ներխուժել է նաև Կովկաս՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթ, բախվել Հունաստանի եւ Կիպրոսի հետ, ներխուժել Արևելյան Միջերկրականի գազային պաշարներով հարուստ տարածքներ, ինչը Ֆրանսիա պես մեծ և ազդեցիկ պետությանը ստիպել է կործանիչներ եւ ավիակիր ուղարկել Կիպրոս»,- շեշտել է Գեյթը:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը վրդովմունք է հայտնել առ այն, որ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկաններն ու գրոհայինները Հայաստանի դեմ են կռվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...