Ֆրանսիայում 8 մարդ մեղադրվում է Սիրիայում իսլամական ծայրահեղականների ֆինանսավորմանը մասնակցելու մեջ
Շաբաթ օրը Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը տեղեկացրել է, որ ութ կասկածյալի մեղադրանք է առաջադրվել` Սիրիայում իսլամական ահաբեկիչներին կրիպտոարժույթների միջոցով ֆինանսավորման բարդ սխեմայի մեջ ներգրավելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Երկու կասկածյալի նախնական մեղադրանք է առաջադրվել` ահաբեկչության ֆինանսավորման եւ ահաբեկչական դավադրության համար: Նույն մեղադրանքը ներկայացվել է նաեւ մեկ այլ կասկածյալի, ով կապված է նույն գործի հետ:
Ահաբեկչության ֆինանսավորման համար մեղադրվող հինգ այլ կասկածյալների դատավարությունը կսկսվի տարեվերջին:
Ընդհանուր առմամբ, ըստ դատախազության, ֆրանսիական ոստիկանությունն ամբողջ երկրում ձերբակալել է 30 մարդու: Շատերն ազատվել են առանց մեղադրանքի առաջադրման:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...