Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսով վարակված Դոնալդ Թրամփին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շաբաթ օրը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ առաջին տիկին Մելանյա Թրամփին, որում նրանց շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսից, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով չինական պետական հեռուստատեսությունը:
Թրամփը, ով ուրբաթ հայտարարել էր կորոնավիրուսով վարակման մասին, տեղափոխվել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն:
Associated Press-ը հրապարակել է Չինաստանի նախագահի հաղորդագրության մեջբերման թարգմանությունը:
«Ես եւ իմ կինը` Պենգ Լիյուանը, կարեկցում ենք ձեր ընտանիքին եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նա բազմիցս մեղադրել էր Պեկինին կորոնավիրուսին արձագանքման կապակցությամբ, ինչը մեծ լարվածության էր հանգեցրել երկրների միջեւ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...