ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով օգնականի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Ժնեւում հանդիպել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենին: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: https://tass.ru/
«Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել այսօր Ժնեւում` երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով»,- ասել է նա:
Պատրուշեւը եւ Օ'Բրայանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կիբերանվտանգության եւ զենքի վերահսկմանը վերաբերող հարցեր:
«Քննարկվել են միջուկային զենքի չտարածմանը եւ սպառազինությունների վերահսկմանը, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության բարելավմանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասել է Անոշինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...