Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պայքարի երրորդ թատերաբեմ. The Guardian
Բրիտանական The Guardian պարբերականը կրկին անդրադարձել Է ԼՂ սրված հակամարտությանը՝ նշելով, որ Հարավային Կովկասը Ռուսատանի ու Թուրքիայի միջև պայքարի երրորդ թատերաբեմ է դարձել:
Որպես այլ երկրի գործերին թուրքական միջամտության օրինակ է բերվում Լիբիայում իշխանության՝ Ազգային համաձայնության կառավարության օգտին «շրջադարձը» և Ռուսաստանի կողմից մեծապես աջակցվող Խալիֆա Հաֆթարին «հետին պլան մղելը», ինչպես նաև Սիրիայում ստեղծված փակուղային իրավիճակը: Ընդգծվում է, որ թուրքական անվտանգության ծառայությունների գործակալները Լիբիայում տեղի ունեցած վերջին դեպքերում մեծ դերակատարում ունեցած սիրիացի ընդդիմադիր զինյալներին վարձել են Լեռնային Ղարաբաղում կռվի դուրս գալու համար:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հակամարտող կողմերի միջև զինադադարի կնքման հայտարարություններ են կատարել, քանի որ տարածաշրջանը նաև գազի և նավթի տեղափոխման հիմնական «միջացքն» է համարվում: Խոսվում է նաև Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի նախօրեին հակամարտությունը դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերի մասին:
Նշվում է, որ այս պարագայում ԱՄՆ-ն չեզոքություն է պահում, իսկ Ֆրանսիան ազդեցության քիչ լծակներ ունի: Մոսկվան նախկինում երկու կողմերին ստիպել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալ և այժ էլ նման կերպ վարվելու դրդապատճառներ ունի: Ռուսատանը պաշտպանության մասին համաձայնության մեջ է Հայաստանի հետ, սակայն զենք է վաճառում Ադրբեջանին և այսքան ժամանակ հաջողությամբ կարողացել է երկուսին հավասարակշռության մեջ պահել: Մոսկվան չի ցանկանում երկար պատերազմական գործողությունների հետևանքով ապակայունացած Հյուսիսային Կովկաս տեսնել, ինչպես նաև չի ուզում, որ դրա հետևում Թուրքիան կանգնած լինի:
Նշվում է, որ Անկարայի և Մոսկվայի պրագմատիզմի արդյունքում է հնարավոր եղել փոխադարձ շահերի այս բարդ հանգույցում խուսափել կռվի բռնկումից: Էրդողանը կարծում է, որ այսպիսով մինչ կողմերի համաձայնության գալն իր դիրքերն է ամրապնդում, սակայն հաշվի առնելով, որ երկրների միջև կապերն առավել բարդ են դառնում, խճճվելու հավանականությունը նույնպես մեծանում է: Ցանկացած պարագայում տուժում են խաղաղ բնակիչները՝ թե՛ Իդլիբում, թե՛ Լեռնային Ղարաբաղում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ