Երուսաղեմում հայոց պատրիարքը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները
Երուսաղեմում հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին նամակ է հղել, որում կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները։
«Տխուր է եւ ցավալի իսրայելական լրատվամիջոցներից տեղեկանալ այն մասին, որ Ադրբեջանի օգտագործած եազմական օդանավերը Իսրայելն է մատակարարում։ Իսրայելից ուղարկված զենքը, անօդաչուները եւ հրետանին օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ինչը հանգեցնում է զոհերի եւ վիրավորների։ Այսպիսի գործողությունները ենթադրում են, որ Իսրայելը, որին խաղաղությունն ամենից ավելի է պետք, խաղաղարարի դեր կատարելու փոխարեն, կանգնում է Ադրբեջանի կողմում, որը վերսկսում է հայերի դեմ պատերազմը։
Մենք այս նամակով Ձերդ Գերազանցությանը կոչ ենք անում կանգնեցնել ձեր կառավարությանը եւ դադարեցնել Ադրբեջան զենքի մատակարարումները։ Դուք խաղաղասեր բնավորությամբ մարդ եք, ով քաջատեղյակ է հոլոքոստի եւ ջարդերի ժամանակ ձեր ժողովրդի տառապանքներին, ուստի մենք մեր հույսը դնում ենք ձեր խղճի եւ ողջախոհության վրա, որ Դուք հնարավոր ամեն ինչ անեք, որ կանգնեցնեք ագրեսոր թշնամի Ադրբեջանին աջակցող Իսրայելին»,- գրել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...