Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող երկկուսակցական բանաձեւ
Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող եւ այս հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը քննադատող երկկուսակցական բանաձեւ։
Բանաձեւը ներկայացրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ), Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը եւ եւս 32 օրենսդիրներ։
Բանաձեւը Ադրբեջանին դատապարտում է ռազմական գործողությունների հրահրման համար։ Կոնգրեսականները կոչ են արել՝ դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության եւ ապակայունացնող գործողությունների» պատճառով եւ մեջբերում են արել The Guardian-ի տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումը կարող է լինել «կազմակերպված ռազմական գործողության մասը»։
Օրենսդիրների բանաձեւը համահունչ է երկու կողմերին հղած միջազգային հանրության կոչերին հրադադարը պահպանելու եւ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու մասին։
Նրանք նաեւ դատապարտում են ռազմական գործողություններին Թուրքիայի միջամտությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...