Հունաստանի վարչապետ. Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններն այլեւս անհնար է հանդուրժել
Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններն այլեւս անհնար է հանդուրժել: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին, հաղորդում է Kathimerini-ն:
«Ժամանակն է, որպեսզի Եվրոպան խիզախ եւ բացահայտ բանավեճ անցկացնի այն մասին, թե ինչ հարաբերություններ է ցանկանում տեսնել Թուրքիայի հետ: Թուրքական սադրանքներն այլեւս անհնար է հանդուրժել: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիայի պահվածքը խախտում է ԵՄ 2 անդամ երկրների ինքնիշխան իրավունքը, այլ նաեւ այն պատճառով, որ Անկարայի պահվածքն անդրադառնում է Միջերկրական ծովում եվրոպական աշխարհաքաղաքական շահերի վրա»,-ասել է Միցոտակիսը:
Հունաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ-ը բախվել է երկու հնարավոր տարբերակների. առաջինը երկխոսության եւ դիվանագիտության ճանապարհն է, իսկ այլընտրանքային ճանապարհը՝ լարվածության էսկալացիան, որը վաղ թե ուշ Եվրոպային կստիպի միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...