«Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հայտնի է որպես պրագմատիկ և կռվարար մարդ և արդեն 17 տարի ղեկավարում է Թուրքիան, տարածքային սահմանների և ծովային գազային հանքավայրերի պատճառով Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության սրման ֆոնին հետ է կանչել հետախուզական նավը և համաձայնել է վերսկսել բանակցությունները Հունաստանի հետ, մինչդեռ, կարծես, միաժամանակ նետվել է մեկ այլ հակամարտության, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը։
Հոդվածագրի կարծիքով՝ Էրդողանի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը «կարող է ևս մեկ դիմակայության հանգեցնել իր նախկին ընկեր և գործընկեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։
«Թուրքիան Ռուսաստանին մարտահրավեր է նետում Հյուսիսային Աֆրիկայում և Լևանտում, սակայն դա նույնը չէ, ինչ Կովկասում։ Թեև այդ տարածքը կարող է լինել նախկին Օսմանյան տարածք, դա նաև նախկին Խորհրդային տարածք է»,- ընդգծում է հոդվածագիրը։
Ինչպես նշում է հոդվածագիրը, Էրդողանի ավտորիտար կառավարման ընթացքում ներքին և արտաքին քաղաքականության միջև հայեցակարգային սահմանը ջնջվել է։
Նրա խոսքով՝ «և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը խանդավառված է ազգայնականությամբ։ Արտասահմանում կոշտ ուժ կիրառելու մասին Էրդողանի կոչերը, երկրորդ պլան մղելով փորձառու դիվանագետների սերունդներին, տպավորություն են ստեղծում, որ Թուրքիան վտարանդի է դարձել»։
Հոդվածագրի խոսքով՝ ԼՂ-ում հակամարտության մեջ Թուքիայի ներգրավվածությունը «տեղի է ունենում այն ժամանակ, երբ Էրդողանը քաղաքականապես խոցելի է, նրա արկածախնդրությունը կարող է անդրադառնալ թուլացած տնտեսության և ազգային արժույթի վրա»։
«Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»,- եզրափակել է հոդվածագիրը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ