Մակրոնը եւ Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Պուտինը և Մակրոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ հրադադար հաստատել: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես կգա։
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Տեղեկությունը հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ երկրների ղեկավարները մանրամասն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը պատերազմող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, թուլացնել լարվածությունն ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
Նշվել է, որ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորուման քաղաքական և դիվանագիտական մեթոդներն այլընտրանք չունեն:
Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...