Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում
Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսեւորել եւ երիկխոսություն սկսել»,- նշել է նա։
Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են զոհերի խաղաղ բնակչության շրջանում։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետեւել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...