Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ Պետդուման նախատեսում է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի կոչ անել՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդական օգնություն հատկացնել իրավիճակի խաղաղ կարգավորման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Դումայի ստորին պալատի նախագծում:
«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում առճակատման սրումը թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կոչ են անում կողմերին շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդել իրավիճակի կայունացման հարցում»,- ասվում է նախագծի տեքստում:
Բացի այդ, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, և վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը»:
Հայտարարության նախագիծը ներկայացվել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրմա և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նախօրեին անդրադարձել էր Լենային Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխության գաղափարին՝ այն վտանգավոր անվանելով ներկա պահին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...