«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման առնչությամբ:
«Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտականությունների իրականացմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ:
«Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հակամարտությունների կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ եղանակով և զերծ մնալ սադրիչ գործողություններից»,- ընդգծվում է հայտարարության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...