Քվինսլենդի համալսարանի ուսանողն ապացուցել է ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորությունը
Քվինսլենդի համալսարանի ուսանողը մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների միջոցով ցույց է տվել, որ ժամանակի մեջ ճանապարհորդությունները հնարավոր են, եւ ընդ որում՝ պարտադիր չէ պատճառականության սկզբունքի խախտման պատճառով պարադոքսի առաջացումը, հայտնում է Popmech-ը։
Դասական դինամիկան վկայում է, որ եթե մենք տեղյակ ենք ժամանակի որոշակի պահին համակարգի վիճակին, ապա կարող ենք իմանալ, թե դրա հետ ինչ է տեղի ունեցել անցյալում։ Այս սկզբունքը մեզ թույլ է տալիս ամեն ինչ անել՝ տիեզերք հրթիռների արձակումից մինչեւ հեղուկի հոսքի մոդելավորում։ Սակայն Էյնշթեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը կանխատեսում է ժամանակային հանգույցների կամ ժամանակի մեջ ճանապարհորդությունների գոյությունը։ Սա տեսականորեն դինամիկայի ուսումնասիրումը գլխիվայր շրջում է։
Առայժմ միասնական տեսություն չկա, որը հարաբերականության տեսությունը կմիավորեր դասական ֆիզիկային։ Ֆիզիկոսներն այսօր պնդում են, որ չեն կարող միաժամանակ իրավացի լինել երկու տեսություններն էլ։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք թե՛ մեկի, թե՛ մյուսի հաստատումը։
Այժմ Քվինսլենդի բակալավրիատուրայի ուսանողը իր գիտական ղեկավարի հետ գտել է ժամանակի մեջ ճանապարհորդությունը մաթեմատիկորեն այնպես նկարագրելու մեթոդ, որ այդ ընթացքում չառաջանան ժամանակային պարադոքսներ եւ կատարվի Նովիկովի ինքնահամաձայնեցման սկզբունքը։ Պարադոքսը հետեւյալն է՝ դուք, օրինակ, ցանկանում եք տեղափոխվել ժամանակի մեջ եւ կանխել COVID-19-ով զրոյական պացիենտի վարակումը։ Այդ դեպքում համավարակ չի առաջանա, եւ դուք ապագայում անցյալը փոխելու պատճառ չեք ունենա։
Այս կարգի պարադոքսների առաջացումը մարդկանց ստիպում է մտածել, որ ժամանակի մեջ ճանապարհորդություններն անհնար են։ Բայց հետազոտողները ցույց են տվել, որ դա, այնուամենայնիվ, հնարավոր է։ Պարզապես ժամանակի մեջ ճանապարհորդելիս դուք ոչինչ անել չեք կարող, որը կարող էր պարադոքս առաջացնել։ Ըստ հեղինակների՝ իրադարձություններն ուղղակի կկառուցվեն այնպես, որ տրամաբանորեն համաձայնեցվեն այն բանի հետ, ինչը տեղի է ունենալու ապագայում։ Օրինակ՝ եթե դուք կանխեք կորոնավիրուսով զրոյական պացիենտի վարակումը, ապա ինքներդ կարող եք դառնալ զրոյական պացիենտը, եւ համավարակը, միեւնույն է, կսկսվի։
Գիտնականների խոսքով՝ իրենք հայտնագործել են մի քանի մաթեմատիկական պրոցեսներ, որոնք ցույց են տվել, որ դուք որքան էլ ջանաք պարադոքս ստեղծել, իրադարձությունները միշտ ինքնուրույն են հարմարվելու, որ խուսափեն պատճառականության սկզբունքի խախտումից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...