Կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Մադրիդում, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան:
Նա իսպանական ցանկացած քաղաքի, այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի մակարդակը 500 դեպք կամ ավել է կազմում` 100 000 բնակչի հաշվով:
Նա նաեւ կոչ է արել փակել ամբողջ մայրաքաղաքը` COVID-19-ով վարակման դեպքերի մի քանի շաբաթ շարունակվող կտրուկ աճից հետո: Իլլան նաեւ խնդրել է բնակիչներիբ չհաճախել բարեր եւ ռեստորաններ, եւ այդ հաստատություններին հորդորել է 50 տոկոսով կրճատել տեռասների տարողությունը:
Մադրիդը խիստ միջոցառումներ է հայտարարել ութ թաղամասերում, որոնք ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից: Սա նշանակում է, որ ներկայումս Մադրիդյան համայնքում կա 45 արգելված գոտի` 1.025.574 մարդով կամ բնակչության 15.4 տոկոսով:
Ըստ միջոցառումների` բնակիչները պետք է խուսափեն ավելորդ ուղեւորություններից ինչպես արգելված գոտիներ, այնպես էլ` ամբողջ տարածաշրջանում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...