ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված ընտրակաշառքի գործին զուգահեռ, իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը։
ԲՀԿ-ական գրեթե բոլոր մարզային գրասենյակները, ոմանց բնակարանները խուզարկել են, մինչ օրս էլ իրավապահները մարզերից ԲՀԿ-ի համակիրներին ու ընտրողներին են գտնում, կանչում հարցաքննության, որ մեղադրական եզրակացություն կազմեն եւ ուղարկեն դատարան։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե երկու ամիս է՝ «քարտուղարուհի են աշխատում»՝ զբաղված են միայն իրենց ընտրողների զանգերին պատասխանելով։
Վերջիններս կապ են հաստատում եւ փոխանցում, որ իրավապահներն իրենց հարցերով քրքրում են, որպեսզի ցանկալի պատասխաններ ստանան։
Նախկին ԲՀԿ-ականներից, անգամ ԲՀԿ-ից հեռացածներից էլ ձեռք չեն քաշում։ Երեկ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազությունը Աբրահամ Մանուկյանի գործով վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Իսկ վերաքննիչը հուլիսի 9-ին բեկանել էր նախկին պատգամավորին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը։ Աբրահամ Մանուկյանը նույնպես մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ>:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ