Անձնավորված քայլերի տիրույթում. գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները գրեթե ամեն քայլում առաջնորդվում են բացառապես անձնական մոտեցումներով, անձնավորված հարաբերություններով: Ըստ այդմ, անցած երկու տարվա ընթացքում իշխանությունները մարդկանց «ասֆալտին են փռում» անձնական դրդապատճառներով, քրեական գործ են հարուցում կամ «նստեցնում» անձնական մոտիվներով, նույնիսկ պարգևավճար ու մեդալ են տալիս անձնական մոտիվներով: Էլ չենք խոսում կադրային քաղաքականության մասին, ուր ոչինչ ավելի կարևոր չէ, քան «պոլի փետի» գործոնը: Փաստացի, երբեմն այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ:
Այսինքն, միանգամից «սև ցուցակում» են հայտնվում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կամ նրա որևէ թիմակցի «թանին թթու են ասել», կամ՝ մի թեթև ոտքները տրորել են, առավել ևս, եթե համարձակվում են հիմա քննադատել նրանց որևէ գործողություն:
Սա վերաբերում է բոլորին՝ քաղաքական գործիչ, դատավոր, մտավորական, ուսուցիչ, բժիշկ... Փոխարենը արտոնյալ են նրանք, ովքեր փառաբանում են Փաշինյանին, ովքեր գոնե մեկ գրառում են արել սոցցանցերում նախկինների դեմ, ընդ որում՝ որքան վիրավորական ու հայհոյախառն, այնքան լավ: Արդյունքում արդեն իսկ շատ քչերն են մնացել «սև ցուցակներից» դուրս, որոնցից իշխանությունները «նեղացած» չեն, իսկ արդյունքում երբեմն տուժում են ոչ միայն առանձին անհատներ, անկախ իրենց մասնագիտական որակներից, անցած փորձից ու վաստակից, այլև ամբողջ կոլեկտիվներ ու նույնիսկ... ոլորտներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ