Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:
Արցախի դատախազությունում, Բաբայանի դիմումի համաձայն, օգոստոսին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ եւ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ։
Այսինքն, Բաբայանը փորձելու է ապացուցել, որ 20 տարի առաջ իր դեմ գործ են սարքել, իրեն ու վկաներին ճնշումներով պարտադրել են ցուցմունք տալ։
Մեր տեղեկություններով, Արկադի Ղուկասյանը խնամքով պահում է այն տեսագրությունը, որն արվել է Բաբայանի կալանքից անմիջապես հետո, եւ որտեղ նա գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ չհրաժարվելով կատարվածի համար պատասխանատվությունից։
Փորձեցինք Ղուկասյանի մեկնաբանությունը լսել Բաբայանի դիմումի վերաբերյալ, սակայն ԱՀ նախկին նախագահն ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս։ Հնչեցրինք տեսանյութի մասին մեր հարցը, կրկնեց նույն ֆրազը, ապա ավելացրեց՝ երբ իրեն պետք լինի, կխոսի այս գործընթացի մասին։
Մեր տեղեկություններով, նա շատ ծանր է տանում Բաբայանի նշանակումն ու գործի վերաբացումը եւ դրանում մեղադրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վերջինիս եւ նրա շրջապատի հետ Ղուկասյանը սկզբունքորեն չի շփվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ