Իրանցի հանճարեղ մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին մահացել է
«Մեհր» գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում մահացել է իրանցի հանճարեղ մաթեմատկոս Մարիամ Միրզախանին:
Մարիամ Միրզախանին 2008 թվականից աշխատում էր Ստենֆորդի համալսարանում որպես պրոֆեսոր:
2014 թվականին Միրզախանին դարձել է առաջին կինը, ով ստացել է Ֆիլդսի մեդալ՝ ամենահեղինակավոր մրցանակն այս գիտության բնագավառում:
1994 և 1995 թվականներին Միրզախանին երկու իրար հաջորդող միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում պարգևատրվել է ոսկե մեդալով։ 1995 թվականին նա առաջին իրանցի աշակերտուհին էր, ում հաջողվել էր գրանցել բացարձակ արդյունք միջազգային օլիմպիադայում։
2005 թվականին Մարիամ Միրզախանի մեծարվել է ամերիկյան Popular Science պարբերականի կողմից:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում