Գիտնականները հին եգիպտացի տղայի դեմքը վերականգնել են ըստ նրա դիմանկարի
Գիտնականները որոշել են վերականգնել հին եգիպտացի տղայի դեմքը, որը մումիացվել եւ թաղվել էր մ․թ․ա․ 5 թվականի եւ մ․թ․ 100 թվականի միջեւ։ Ստացված պատկերը նրանք համեմատել են շիրմատուփի վրա մեխված դիմանկարի հետ, որ հաստատեն համապատասխանությունը, հայտնում է Daily Mail-ը։
Նմանությունը շատ մեծ էր։ Հետազոտողները, սակայն, նկատել են, որ պատկերում երեխան շատ ավելի մեծ է երեւում, քան եղել է իրականում․ մումիան պատկանում էր 3 կամ 4 տարեկան երեխայի։ Դրանից բացի փոքրիկի քիթը եւ շրթունքները դիմանկարի վրա արդեն կային՝ մինչ կազմված 3D մոդելի ցույց տալը։
Մումիան գտել են 1880 թվականին Հավարա բուրգի մոտ գտնվող դամբարանում։ Գիտնականները հաստատել են, որ երեխան մահացել է թոքաբորբից՝ մումիայի մեջ եղել է կոնդենսացված թոքային հյուսվածք։ Ընդ որում՝ նրան դիմանկարն արվել էր մահվանից կարճ ժամանակ առաջ կամ դրանից հետո։
Նշվում է, որ մումիայի բալզամապատված դեմքի վերեւում դիմանկարը դնելը նորմալ պրակտիկա էր Հին Եգիպտոսի ուշ դարերում։ Եգիպտացիներն այս ավանդույթը փոխ էին առել հռոմեացիներից։ Ընդ որում, ավանդական թաղման ծիսակարգի համաձայն՝ վերջույթները եւս վիրակապով էին փաթաթում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...