Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Մասնավորաբար, որ Տեր-Պետրոսյանը փորձել է ՀԱԿ-ը ամբողջությամբ տարանջատել Փաշինյանից եւ հայտարարել է, որ եթե երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի, ՀԱԿ-ը գլխավորելու է «Ոչ»-ի շտաբը... Ի դեպ, այս մասին օրերս մի հեռուստահաղորդման ժամանակ խոսեց նաեւ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ փաստացի, կարելի է ասել, սկանդալային մանրամասներ գաղտնազերծելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումից:
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արման Վարդանյանը օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուսական իշխանական քաղաքական շրջանակների հետ:
Արդյո՞ք հենց այդ հանդիպումների ժամանակ է նրան փոխանցվել վերոնշյալ տեղեկությունը: «Փաստը» փորձեց հարցի հետ կապված մանրամասներ ճշտել անձամբ Վարդանյանից, որն ասաց, որ այս պահին այլ մեկնաբանություն չի պատրաստվում տալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ