Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Evocabank-ը Հայաստանում առաջին անգամ կազմակերպված լուսային դրոն շոուի համար ծախսել է ավելի քան 50.000 դոլար՝ իր 3 եւ բանկի հիմնադրման 30-ամյակի առթիվ:
Դրոնների շոուն Հայաստանում, իհարկե, նորություն էր, թեպետ այն համաշխարհային շուկայի թրենդներից է, որն իր շքեղության հետ մեկտեղ նաեւ անվտանգ է, ինչը չես կարող ասել հրավառության մասին: Լուսային շոուի ավարտից հետո Evocabank-ը նաեւ հրավառություն էր կազմակերպել եւ, ցավոք սրտի, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, այն դարձել էր խոտածածկ տարածքում մեծ հրդեհի պատճառ, ինչի արդյունքում այրվել է ավելի քան 2,5 հա տարածք:
Մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետներից մեկը նշում էր, որ այստեղ առկա է վերահսկողության լուրջ խնդիր: «Իհարկե, հիմա հետաքննություն է ընթանում, բոլոր հանգամանքները կպարզվեն: Սակայն երեւույթն ինքնին խոսում է այն մասին, որ պետք է պետական վերահսկողություն իրականացվի եւ թույլ չտրվի մասնավորին հրավառություններ կազմակերպել, այն էլ այդքան անփույթ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ