Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգեւատրումներ տեղի ունեցան: Հետաքրքիր է, որ պարգեւատրվածների թվում էր նաեւ Կամո Քոչունցը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել:
Նախ՝ նշենք, որ երեկ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: իսկ ո՞վ է նա. Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երեւանի կայազորի պետի առաջին տեղակալը: Այնուհետեւ՝ հեղափոխությունից հետո, նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով՝ ստեղծվել է Երեւանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ