COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով հրաժարական է տվել Չեխիայի առողջապահության նախարարը
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը սեպտեմբերի 21-ին հայտարարել է հրաժարականի մասին`երկրում COVID-19 հայտնաբերված դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով, այն վերջին օրերին դարձել է աշխարհի առաջատարներից մեկը վարակվածների թվի աճի տեմպով:
«Ես եկել եմ Առողջապահության նախարարություն այս ոլորտում բարեփոխումներ կատարելու համար: Կորոնավիրուսային համաճարակը թույլ չտվեց ինձ դա անել: Ես փորձեցի ամեն ինչ անել, որպեսզի առողջապահությունն առաջ շարժվի»,- ասել է Վոյտեխը:
Գարնանը Չեխիան առաջին երկրների շարքում էր, որոնք խիստ կարանտին էին մտցրել:
Նախարարի հրաժարականը պահանջում էին ընդդիմադիր քաղաքական գործիչները:
Երկիրը կարողացավ խուսափել վարակվածների թվի կտրուկ աճից, մահացությունների թիվը նույնպես մնաց համեմատաբար ցածր մակարդակի վրա, հատկապես եվրոպական այլ երկրների՝ Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի համեմատությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...