Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է ամենակատարյալ զենքին, որն ունակ է պաշտպանել երկիրը բոլոր արտաքին ոտնձգություններից:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի ղեկավարը խոսել է Զինագործի օրվան նվիրված ելույթի ժամանակ՝ շնորհավորելով ռազմա-արդյունաբերական համալիրի բոլոր աշխատակիցներին և վետերաններին, որոնք կարևորագույն գործ են կատարում՝ «նոր տեսակի զենքեր ստեղծելով»:
«Տասնամյակներ շարունակ մենք պարբերաբար ստիպված ենք եղել լինել հասնել փորձողի դերում, դա վերաբերում էր ատոմային, միջուկային զենքին, այնուհետև հեռահար մարտավարական ավիացիային, այնուհետև նաև հրթիռային միջմայրցամաքային տեխնիկային»,- ասել է Պուտինը:
«Այժմ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք ուժով, հզորությամբ, արագությամբ, ճշգրտությամբ գերազանցում են գոյություն ունեցած և ներկայում գոյություն ունեցող բոլոր զինատեսակներին, նման զենք ոչ ոք չունի ողջ աշխարհում, համենայն դեպս՝ դեռ չկա»,- շեշտել է Պուտինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...