Զիդան. Բեյլի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Գարեթ Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությունը.
«Ես վատ չեմ զգում, երբ մարդիկ ինձ մեղադրում են Բեյլի հեռանալու մեջ, քանի որ դա ճիշտ չէ. ամեն ինչ շատ բարդ է: Միայն կարող եմ ասել, որ նրա հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել: Ոչ ոք չի կարող ուրանալ այն, ինչ Բեյլն արել է «Ռեալի» համար:
Բեյլին հաջողություն եմ մաղթում: Նա շատ բան է տվել «Ռեալին» ու մրցանակներում իր ավանդն է ունեցել: Այդպիսին է կյանքը. եթե նախորդ տարի նա մնաց, ուրեմն, այդպես էր անհրաժեշտ:
Գարեթի հեռանալով իմ հոգսը պակասե՞ց: Ոչ, կրկնում եմ, նրա հետ ես կոնֆլիկտ չեմ ունեցել: Այլ հարց է, որ տարբեր պատճառներով նա չխաղաց այնքան, որքան անհրաժեշտ էր»,-ասել է Զիդանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում