Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառայությունից` Հիտլերի լուսանկարներով փոխանակվելու համար
Արեւմտյան Գերմանիայում առնվազն 29 ոստիկան է հեռացվել ծառայությունից` իրենց անձնական բջջային հեռախոսներով նացիստների նախկին առաջնորդ Ադոլֆ Հիտլերի լուսանկարներով եւ գազի խցիկներում փախստականների լուսանկարներով փոխանակման մեղադրանքով:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ինչպես տղամարդ, այնպես էլ կին ոստիկան է կապված 2013-2015 թվականներին ստեղծված առնվազն հինգ WhatsApp չաթ խմբերի հետ, որոնք 126 նեոնացիստական պատկեր եւ սվաստիկա են պարունակում, հայտնում է Deutsche Welle-ն:
«Սա խայտառակություն է ոստիկանության համար»,- հայտարարել է դաշնային հողի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը: «Սա ատելության տարածման ամենավատ եւ զզվելի ձեւն է»: «Աջ ծայրահեղականներն ու նեոնացիստները տեղ չունեն ոստիկանությունում,- շարունակել է նա:- Սկզբում ես չէի ուզում հավատալ, որ նման բան իսկապես գոյություն ունի»:
Աշխատանքից ազատված 29 սպաներից 25-ն աշխատում էր Էսսենում` շուրջ 583.000 բնակչություն ունեցող քաղաքում: Որոշ սպաներ կարող են մեղադրվել նացիստական քարոզչության տարածման եւ ատելության սերմանման համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...