Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ մի տեղ» չվերթի տոմսերը սպառվել են 10 րոպեում
Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ մի տեղ» չվերթի տոմսերը սպառվել են 10 րոպեում: Ավիաընկերությունը գործարկել է յոթժամյա գեղատեսիլ թռիչքը «դեպի ոչ մի տեղ», որը մեկնում եւ վայրէջք է կատարում նույն օդանավակայանում` կորոնավիրուսի համավարակի ընթացքում միջպետական ուղեւորությունների սահմանափակումների ֆոնին:
Արտասովոր թռիչքը պատրաստվում է մեկնել Սիդնեյից հոկտեմբերի 10-ին եւ վերադառնալ նույն օրը` գեղատեսիլ տեսարաններ խոստանալով ուղեւորներին:
Qantas-ի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ գնորդներն արագորեն ձեռք են բերել 134 տոմսը, որոնց գինը 575-765 դոլար է:
«Սա, հավանաբար, Qantas-ի պատմության մեջ ամենաարագ վաճառվող թռիչքն է»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը: «Մարդիկ ակնհայտորեն ճանապարհորդության եւ թռիչքների պակաս ունեն: Եթե պահանջարկ լինի, մենք անպայման կքննարկենք այս գեղատեսիլ թռիչքների ավելի մեծ թվի հնարավորությունը, մինչ սպասում ենք սահմանների բացմանը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...