Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել
Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել, հաղորդում է Tech Xplore-ը:
Google Meet Series One նորույթը եզակի փաթեթ է, որն իր մեջ ներառում է բարձր թույլտվությամբ ինտելեկտուալ տեսախցիկ, 8 ներդրված միկրոֆոնով աուդիոպանելով, ցածր ձայնի համար պատասխանատու սարքով եւ բարձր ձայնի համար պատասխանատու սարքով, հաղորդում է HighTech-ը:
Օգտատերերը կարող են ընտրել 2 ինտելեկտուալ տեսախցիկների միջեւ. մեկը 20,3 մեգապիքսել օբյեկտիվով եւ 4,3-ական օպտիկական զումով, մյուսը՝ 12 մեգապիքսել օբյեկտիվով: Երկու տեսախցիկներն էլ ունեն 4k թույլտվություն:
Google-ը հայտարարել է, որ տեսախցիկները ճանաչում են մարդկանց քանակը սենյակում՝ հիմնվելով ֆիզիկական մարմինների, այլ ատրիբուտների ու ձայնի վրա: Ընկերությունը նաեւ հայտնել է, որ դրանք կարող են հետեւել հաճախելիությանն ու ըստ անհրաժեշտության օգնել կարգավորել սենյակի օգտագործումն ու աջակցել անվտանգությանը: Բացի այդ, դրանք կարող են հետեւել սոցիալական հեռավորությանը:
Google Assistant անվճար աքսեսուարը թույլ է տալիս ձայնային հրամաններով սկսել եւ ավարտել հանդիպումները:
Ամենափոքր Google Meet Series One համակարգն արժե 2699 դոլար: Իսկ տեսախցիկի, միկրոֆոնի, ձայնային պանելի հետ միասին արժե 300 դոլարով ավելի թանկ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...