Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված պատերազմը մեզ ավելի է ուժեղացնում, կենտրոնացնում մեր անելիքների վրա»,- ասում է ԲՀԿ-ականը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի գրառումները եղանակ չեն փոխել՝ ո՛չ քննարկել են այդ հարցը, ո՛չ էլ Ծառուկյանի տրամադրության ու պլաններում փոփոխություն են նկատել։
Այդ օրը Ծառուկյանը Վեդի է այցելել, ապա Երեւանում հանդիպել ԲՀԿ երիտթեւի հետ, ծրագրում է ինտենսիվացնել եռյակի գործընկերների հետ կոնսուլտացիաները․ հոկտեմբերի հանրահավաքը հնարավոր է երեքով անցկացնեն։ «Երեկ առավոտ շուտ խմբակցության նիստում մի լավ ծիծաղել ենք հրապարակումների առիթով, թե իբր Արարատ Միրզոյանը վերջնագիր է ուղարկել Ծառուկյանին՝ 7 պատգամավորների մանդատները վայր դնելու հորդորով»,- ասաց նա։
Սակայն իշխանական աղբյուրները վստահեցնում են, թե Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել եւ Հրաչ Ռոստոմյանի միջոցով փոխանցել ասելիքը։ Թեեւ Ռոստոմյանն էլ ծիծաղը չկարողացավ զսպել․ «Կարող եմ հեռախոսս էլ բերեմ՝ նայեք, որ նույնիսկ զանգ չի եղել, ես էդ մասին կարդացել եմ մամուլից։ Չկա նման բան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ